Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Սպառողական գների աճի նոր մարտահրավերներ

06 Մարտի 2026, 18:00

2026 թվականի փետրվարին սպառողական գների աճը կազմել է 4,3 %: Գնաճն արագացել է: Հունվարին ևս, դեկտեմբերի համեմատ, արձանագրվել են թանկացումներ: Դեկտեմբերը, տոնական գնումների պահանջարկով պայմանավորված, գների աճի ամիս էր։ Սպասվում էր, որ հունվարին որոշակի գնիջեցում կլինի, սակայն դա տեղի չունեցավ, և փաստացի գնաճը շարունակվեց նաև փետրվարին: Փետրվարին սպառողական գները դեկտեմբերի համեմատ ավելացել են 2,5 %-ով:

Առանձին ապրանքախմբերի ուսումնասիրության համաձայն՝ սննդամթերքի գներն աճել են 6.5%, խմիչքների գները՝ 10.3 %: Թանկացել են նաև առողջապահական, կրթական ու տրանսպորտային ծախսերը։

Պարենամթերքի թանկացումներն առավել մտահոգիչ են: Մասնավորապես, հացաբուլկեղենը թանկացել է 3.5%-ով, կաթնամթերքը՝ 10.1%, հավկիթը՝ 19.2%, ձեթը՝ 6.7% և այլն։

Սա, մի կողմից սոցիալական խնդիրների խորացման մտահոգություն է առաջացնում: Սակայն մյուս կողմից, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի ընթացիկ զարգացումներն ու դրանց հավանական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա՝ ներառյալ հնարավոր ինֆլյացիան, մենք ևս չենք կարող անմասն մնալ այդ ազդեցությունից։

Շարունակվող գնաճի հետևանքների դեմ պայքարի օրինակելի միջոցը բնակչության եկամուտների կայուն և համընդհանուր ինդեքսավորումն է՝ գնաճին համապատասխան։ Սակայն նման քաղաքականության դրսևորման ականատես չենք եղել: