Թանկացումները շարունակվում են
16 Փետրվարի 2026, 18:00
2026 թվականը ը դիմավորում ենք շարունակվող թանկացումներով։ Սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 3,8%, սակայն այդ հավաքական ցուցանիշն ամբողջ պատկերի լիարժեք արտացոլումը չի ապահովում։ Իսկ իրական պատկերն ինչի՞ մասին է վկայում։
Սպառողական գների կուտակային 3,8%-ի տողատակում սննդամթերքի տասներկուամսյա գնաճն, օրինակ, կազմել է 5,9%: Թանկացումներ գրանցվել են ոչ միայն նախորդ տարվա հունվարի, այլև՝ մեկ ամսվա կտրվածքով՝ դեկտեմբերի համեմատ:
Առավել իրական պատկեր է հաղորդում առաջին անհրաժեշտության պարենամթերքի և ծառայությունների գների փոփոխությունների ուսումնասիրությունը: Մասնավորապես, ալյուրի, մակարոնեղենի, կարագի ու ձեթի տասներկումասյա գնաճը (համապատասխանաբար՝ 5,5%, 8,2 %, 7,3% և 6,5 %) այդ պատկերի իրական ցուցադրումն է: Թանկացել են նաև առողջապահական, կրթական ու տրանսպորտի գները: Փաստացի շարունակել են թանկանալ ոչ միայն սննդամթերքը, այլ՝ առաջնային ծառայությունները։ Ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել։
Գույքահարկի թանկացում, հարկային փոփոխություններ, տրանսպորտի թանկացում… սրանք զարգացումներ են, որոնք, ինչպես և կանխատեսվում էին, պետք է առաջացնեին շղթայական գնաճ: Իհարկե, կան նաև այլ պատճառներ, այդ թվում՝ արտաքին գնաճային ճնշումներ, ներքին պահանջարկի աճ, որոշ ուղղություններում եկամուտների աճ, սակայն վերոնշյալները ևս անշուշտ իրենց ազդեցությունն են ունեցել են:
Ուշադրության է արժանի այն, որ թանկացումները գրանցվել են նախորդ տարվա վերջին ամսվա նկատմամբ։ 2025թ․ տարեվերջին թանկացումները պայմանավորում էինք որոշակի օբյեկտիվ գործոնով՝ նախատոնական պահանջարկի ավելացմամբ, սակայն փաստացի այդ թանկացումները շարունակվել են։
Ինչպիսի՞ն պետք է լինեն հետևությունները. առնվազն հերթական ահազանգն է, որ գնաճի սոցիալական հետևանքների մեղմման համար անհրաժեշտ են գործողություններ։