Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Տետրաէթիլային կապա՞ր, թե AI95. ո՞վ է ստուգել Բաքվից ներկրվող վառելիքի որակը․ «Ուշադրությունից դուրս»

18 Հունվարի 2026, 14:00

Ղազախական 4-րդ կարգի ցորենը դեռ չմարսած՝ տարեսկզբին Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով հայկական շուկա կրկին կմտնի ադրբեջանական վառելիք՝ այս անգամ 6100 տոննա բենզին և 1500 տոննա դիզել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղի, դրա հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի և տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունների շուրջ:
Մինչ նախարարը, ժամանակից առաջ ընկնելով, խոսում էր Ադրբեջանի հետ տնտեսական առևտրի հեռանկարներից, գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վարորդներից մեկի ավտոմեքենայի մխոցներն (պորշին) այրվել են ադրբեջանական բենզինով լիցքավորելուց հետո:

Լրագրող Արտյոմ Երկանյանը հետազոտել էր ադրբեջանական մամուլը և պարզել, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթամշակման գործարանը «Premium» տեսակի բենզինն արտադրում է Հայաստանի համար, իսկ սեփական սպառման մեծ մասն Ադրբեջանն ապահովում է այլ երկրներից, այդ թվում՝ Վրաստանից ներկրման շնորհիվ:

Ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Աղանյանն էլ գրել է. «Հայաստանն Ադրբեջանից գնում է «պրեմիում» դասի բենզին այն դեպքում, երբ Ադրբեջանն իրական պրեմիում դասի վառելիք չի արտադրում։ Այդ դեպքում ինչպե՞ս է բարձրացվում օկտանային թիվը։ Իսկ դուք գիտեի՞ք, որ մեթոդներից մեկը կապարի օգտագործումն է»։

Համացանցում առկա գիտական հոդվածներում նշված է, որ տետրաէթիլային կապար պարունակող բենզինը ծանր մետաղներ է արտանետում օդի մեջ և կուտակվում մարդկանց օրգանիզմում (հատկապես արյան և ոսկորների մեջ)՝ առաջացնելով նյարդային համակարգի խանգարումներ, իսկ երեխաների մոտ՝ մտավոր հետամնացություն և սրտանոթային հիվանդություններ։

AlphaNews-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հարցադրում է արել․ «Իսկ ո՞վ է ստուգել»։ Մասնագետի խոսքով՝ վերջնական գնահատական կարելի է տալ միայն պատշաճ փորձաքննությունից հետո: Պիպոյանը հիշեցրել է, որ նման աղմուկ առաջացել էր նաև ղազախական ցորենի պարագայում, երբ առանց լաբորատոր փորձաքննության հայտարարում էին, թե ցորենը 4-րդ կարգի է:

Ինչո՞ւ է տեղական շուկայում զգալիորեն նվազել բենզինի սակագինը, և ինչո՞ւ Ադրբեջանի հետ «խաղաղության» առաջին պտուղները ճաշակեցին հենց իշխանության սիրելիները։

Այս անգամ Alpha News-ի ուշադրությունից դուրս չեն մնացել այս հարցերը։