Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Տնտեսության ակտիվությունը շարունակում է կառուցվածքային խնդիրներ ունենալ

02 Մարտի 2026, 17:50

2026 թվականի հունվարն ամփոփում ենք տնտեսական ակտիվության շարունակական բարձր աճով․ ցուցանիշը կազմել է 7,6%: Միևնույն ժամանակ, դեկտեմբերի համեմատ գրանցվել է կտրուկ անկում։ Ինչո՞վ է սա պայմանավորված:

2025թ-ի դեկտեմբերի համեմատ անկումը (-48,3%) պայմանավորված է, մի կողմից՝ դեկտեմբերի բարձր ակտիվության բազային էֆեկտով, մյուս կողմից՝ տարեսկզբի պասիվ ժամանակաշրջանով: Այս իմաստով հունվարի անկումը դեկտեմբերի համեմատ օրինաչափ է:

Ինչ վերաբերում է հունվարի բարձր ակտիվությանն, ապա ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հունվարին ևս, ինչպես և նախորդ ժամանակաշրջանում, տնտեսական ակտիվության աճի կառուցվածքում առաջատար ուղղությունը շարունակում է մնալ շինարարությունը: Այս իմաստով հունվարին նախորդ ժամանակաշրջանի իներցիան պահպանվում է։

Ուշագրավ է արդյունաբերության աճը՝ 10,6%, որը կրում է որոշակի բազային էֆեկտ։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա հունվարին արդյունաբերությունն անկումային էր, այսինքն՝ կրկին կա բազային էֆեկտը: Բայց մյուս կողմից, արդյունաբերության որոշակի վերականգնումը նկատվեց 2025թ-ի երկրորդ կեսից, հատկապես տարեվերջին ամիսներին, ինչին նպաստեց վերաարտահանման ակտիվացումը։ Հավանաբար այդ զարգացումները պահպանվել են նաև հունվարին։

2026 թվականի հունվարին 2025թ-ի հունվարի համեմատ որոշակիորեն դանդաղել է արտաքին առևտրի անկումը։ Արդյոք արտաքին առևտուրն է վերականգնվել։ Պետք է նշել, որ վերաարտահանման կրկին ակտիվացումն ազդեցություն է ունեցել արտաքին առևտրի վիճակագրության վերականգնման վրա:

Ինչպես տեսանելի է, տնտեսության աճի փոփոխություն չկա, իսկ դրա հիմնական խնդիրներից մեկը ներառական չլինելն է։ Այդ պատճառով էլ բնակչության կենսամակարդակի աճը համարժեք չէ տնտեսական ակտիվության ցուցանիշներին։ Ինչ վերաբերում է վերջին օրերին իշխանության սոցիալական քաղաքականության ակտիվացմանը, ապա դա միայն պայմանավորված է նախընտրական ժամանակարշրջանով։