Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Տնտեսության իրական հատվածում տեղի են ունենում  մտահոգիչ պրոցեսներ – AlphaEconomics

04 Սեպտեմբերի 2024, 18:00

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տնտեսության վերաբերյալ ցուցանիշների շուրջ հետաքրքիր զարգացումներ են գրանցվել։ Նախ նշենք, որ հրապարակվել են ընթացիկ օպերատիվ մակրոտնտեսական ցուցանիշները՝ հունվար-հուլիս ամիսների համար։ Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 9,6%:  Ընդհանուր առմամբ, մի քանի տենդենց տնտեսական ակտիվության հետ կապված շարունակում է պահպանվել։ Առաջին հերթին, չնայած առկա մի շարք հանգամանքների (դրանց թվում առավելապես փաստը, որ այս աճերն ապահովվում են՝ ի հաշիվ արտաքին գործոնների), ՏԱՑ-ը շարունակում էլ մնալ բավական բարձր։ Մյուս պահպանվող տենդենցն այդ աճի միտումների դանդաղումն է։

ՏԱՑ-ի՝ վերջին ամիսների կուտակային աճերի դինամիկան՝ ներկայացված կորի տեսքով ունի հստակ նվազման թրենդ։ Դա պայմանավորված է այն հիմնական գործոնների չեղարկմամբ կամ թուլացմամբ, որոնք ապահովում էին տնտեսական ակտիվությունը վերջին երկու տարիների ընթացքում (առևտուր, ծառայություններ, արտաքին առևտրաշրջանառություն, շինարարություն (և՛ արտաքին, և՛ ներքին գործոններով պայմանավորված), 2023թ․-ի տարեվերջից նաև՝ արդյունաբերություն (ոսկու վերաարտահանման գործոն))։

Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի վրա առավելապես արտաքին գործոնների ազդեցության պահպանումը հաջորդ դեռևս անփոփոխ միտումն է։ Ամենաթարմ օրինակով, դիտարկենք հունվար-հուլիս ամիսներին արձանագրված ցուցանիշի կառուցվածքը:

Այս կարճաժամկետ դիտարկումը ցուցադրում է, որ այդ գործոններն ու դրանց ազդեցությունները թուլանում են, ինչով պայմանավորված էլ նվազում է նաև ՏԱՑ-ի կուտակային աճի տեմպը։

Եվ չնայած պահպանվող վերոնշյալ միտումներին, պաշտոնական վիճակարգությունը հետաքրքիր փոփոխության ենթարկվել է․ խոսքը վերաբերում է նախորդ ժամանակաշրջանների վիճակագրության ընթացիկ վերանայման արդյունքներին, որով 2023թ․-ի ՀՆԱ 8,7 %-ի փոխարեն վերանայվել և նվազել է 0,4 տոկոսային կետով, դառնալով 8,3 %։ Իսկ ահա 2024թ․ առաջին եռամսյակի 9,2 % ՀՆԱ վերանայվել է՝ նվազեցվելով 2,6 տոկոսային կետով (2024թ․ առաջին եռամսյակի ՀՆԱ՝ 6,6 %)։ Անկախ վերանայման պատճառներից (նշվում է ռեսպոնդենտի կողմից նախորդիվ ներկայացված տվյալների ճշգրտումը), փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ նախորդիվ ներկայացված տնտեսական աճերը, որոնք արտաքին գործոնների ազդեցությունների վիճակագրական ամրագրումն էին, այլևս նվազված են։

Խնդիրը ոչ թե պարզապես ցուցանիշի անկման կամ նվազման մեջ է, այլ հանգամանքի, որ տնտեսության իրական հատվածում արդեն տևական ժամանակ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք վկայում են առկա մտահոգիչ իրողությունների մասին։ Դրանց թվում՝ մշակող արդյունաբերության արտահանելի ուղղություններում անկումային վիճակագրությունը, գյուղատնտեսության անկումային իրավիճակը կամ անհամեմատ համեստ աճերը, թուլացող գործոններից՝ մարդկային և կապիտալ հոսքերի նվազումները և այլն։ Ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին անդրադարձի կարիք։

ՀՆԱ-ի սույն վերանայումները հիմնականում պայմանավորված են ռեսպոնդենտի կողմից 2024թ․-ի ապրիլ ամսվա հաշվետվության ներկայացման ժամանակ 2023թ․-ի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, ինչպես նաև 2024թ․-ի առաջին երեք ամիսների տվյալների ճշգրտմամբ՝ կապված տնտեսական գործունեության տեսակների 24 և 32 ծածկագրերով հատվածների միջև վերադասակարգման հետ։ ՀՀ ՎԿ