Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Տնտեսության կառուցվածքը վատթարանում է

30 Հոկտեմբերի 2024, 18:00

Տնտեսական ակտիվության ցուցանիշը որոշակի փոփոխություններ կրում է՝ պահպանելով մի կարևոր միտում, այն է՝ աճի կառուցվածքը վատթարանում է։

Այսպես, 2024թ․ հունվար-սեպտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 8,7 տոկոս՝ դանդաղելով հունվար-օգոտսոսի 9 տոկոսանոց տեմպից։ Միևնույն ժամանակ միայն սեպտեմբերի ցուցանիշը (7%) արագացել է (օգոտսոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ 5,6 % էր աճը։

Միաժամանակ պետք է նշել, որ աճին առավելապես նպաստել են առևտրի, շինարարության և արդյունաբերության ճյուղերը։ Փոքր-ինչ աճ ունենք գյուղատնտեսության մասով՝ 1,8 %, ինչը կարելի է ուրախալի համարել, սակայն նախորդ ժամանակաշրջաններն անկումային են, ուստի այս աճը ևս առանձնապես էական չէ։

Ընդնահուր առմամբ, ՏԱՑ-ի ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ընդգծում է արտաքին՝ ժամանակվոր գործոնների մեծ նպաստումը։

Ժամանակավոր գործոնների ազդեցության պահպանման մասին են վկայում նաև այնպիսի կառույցների գնահատականներ, ինչպիսիք են ԱՄՀ-ն ր ՀԲ-ն։

Նվազեցնելով 2025թ․ տնտեսական աճի՝ ավելի վաղ արված կանխատեսումը՝ ԱՄՀ-ն ռիսկերի շարքում նշում է կապիտալի արտահոսքի, արտաքին զարգացումների և անվտանգային ռիսկերը։ Համաշխարհային բանկն իր գնահատականներում շեշտել է զբոսաշրջիկների թվի և զբոսաշրջային  ծառայությունների հաշվեկշռի կրճատումը։

Հիմա եթերում