Թուրքական մեդիաաղմուկ՝ Փաշինյանը Սյունիքում հող է տալու. Հեղաշրջման փորձ՝ Բաքվում. Alpha Newsroom 16.10.2025
16 Հոկտեմբերի 2025, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹Փաշինյանը համոզում է, թե Կոպենհագենում Ալիևի հետ կարգավորել է Զանգեզուրի միջանցք եզրի հարցը, բայց մենք ցույց կտանք, թե ինչպես է Կոպենհագենից հետո Ալիևը հայտարարում և միջպետական պաշտոնական փաստաթղթում գրում՝ Զանգեզուրի միջանցք։
🔹 Թուրքական դեղին մեդիան աղմուկ է բարձրացրել՝ Փաշինյանը Թուրքիային հող է տալու՝ Սյունիքում և Մարգարա անցակետի մոտ։
🔹 Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանում կմնա ևս 30 օր
🔹 Արամ Վարդևանյան. Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել
🔹 Նարեկ Կարապետյան. Եթե այս պրոցեսի դեմը չառնենք, կլինի այն, ինչ եղավ այսօր
🔹 Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսով. Փաշինյանը հայտարարել է, թե նորություններից է իմացել հոգևորականների ձերբակալությունների մասին
🔹Բաքվի պետական մեդիան գրում է՝ Ադրբեջանում պետական հեղաշրջում էր պլանավորվել
🔹 Գեորգի ասատրյան. Եկեղեցու նկատմամբ ճնշումը հարված է Հայաստանի ինքնությանը.
🔹 Ի՞նչ է թաքնված վիճակագրական աճերի տողատակում. Սննդի արտադրության աճը չի խոսում ոլորտի զարգացման մասին
🔹 Արգելվել է լուսաբանումն առանց Պենտագոնի հաստատման. մոտ 50 լրատվամիջոցի ներկայացուցիչներ միաժամանակ ցուցադրաբար լքել են պենտագոնի շենքը
🔹Հայկական ֆուտբոլի իրական պատկերը. երիտասարդական ու պատանեկան հավաքականները չեն հաղթում տարիներով