Թուրքերը ցեղասպանությունն իրագործեցին հայերի տարածքները խլելու համար. #28. «Իրական Թուրքիա»
08 Ապրիլի 2025, 22:00
Ինչ է լինում, երբ Ալիևի բռունցքը փորձում են համբուրել, երկաթե բռունցքը, որով իբր ջարդել է հայերին։
Նշաններ, որ Արցախն օկուպացնելով Ալիևը չի լուծել իր իշխանության հարցը։
Հայաստանի տարածքով կապել Եվրամիությունը և Կենտրոնական Ասիան. թուրքական միջանցքի հետ բացահայտ հույսեր է կապում Եվրահանձնաժողովի նախագահը։
Թրամփը հավանում է Էրդողանին, Էրդողանը հավանում է Թրամփին. էրդողանի և նրան տապալել փորձող ընդդիմության ճակատագիրը որոշվեց։
Ով վերցրեց Սիրիան՝ ամենաբաց տեքստով և առանց դիվանագիտական ձևականությունների։
Եվ վերջում հարցազրույց, այսօր՝ Դոնալդ Բլոքսհեմ, պատմաբան, Էդինբուրգի համալսարանից. «Թուրքերը Հայոց ցեղասպանությունն իրագործեցին հայերի տարածքները խլելու համար»։