Թուրքիան ցնծում է Փաշինյանի նոր որոշումից. Իրական Թուրքիա
16 Սեպտեմբերի 2025, 22:00
Արարատ լեռան պատկերների օգտագործումը անձնագրերում և պաշտոնական փաստաթղթերում անցյալում վեճեր է առաջացրել Հայաստանի և Թուրքիայի միջև: Հիմա Հայաստանը հրաժարվեց Արարատից։ Թուրքիայում Փաշինյանից գոհ են։
Ո՞ւմ է ավելի շատ նյարդայնացնում Արարատի պատկերը՝ Էրդողանի՞ն, թե՞ Փաշինյանին։
Ինչո՞ւ էր Էրդողանի ներկայացուցիչը Հայաստան եկել։ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակ կպահի, թեև Փաշինյանի ներկայացուցիչը պատճառ չի տեսնում։
Սա չի նշանակում, որ Թուրքիայում պատճառ չեն տեսնում։ Ֆիդանն է խոսել նախապայմաննեիրի մասին՝ Ալիևի լեզվով։
Ինչպե՞ս սկսվեց «խաղաղության համաձայնագիրը» նախաստորագրելու պատմությունը. Փաշինյանին ծառայող թղթի գինը Հայաստանն է վճարում՝ տալով անխոչընդոտ անցում Ալիևին։
Եվ հարցազրույց, այսօր` Բեռնար Կուլի, արևելագետ Բելգիայից. «Հայաստանի կառավարությունը մտել է մի գործընթացի մեջ, որը չի վերահսկում, և սա չափազանց վտանգավոր է, զիջումները ելք չեն, այլ հաջորդ պահանջի սկիզբն են»։