Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Թուրքիան «գրավել է Զանգեզուրի միջանցքը», սակայն Իրանն ու Հայաստանն իրենք են մեղավոր»

18 Դեկտեմբերի 2024, 11:00

 

(Ի՞նչ կարող է ասել Վաշինգտոնը Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Չնայած այն հանգամանքին, որ «տնաբույծ արևմտամետները» համոզում են մեր հասարակությանը՝ Թուրքիան ոչ մի կապ չունի Սիրիայում տեղի ունեցածի հետ, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ հայտարարում է, որ հենց Թուրքիան է կանգնած Ասադի ռեժիմի տապալման հետևում:

Թրամփի խոսքով՝ «Թուրքիան դա ցանկացել է 1000 տարի», և տեղի ունեցածը «նորմալ է», դա «գործողությունների ևս մեկ տեսակ է»: Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ինքը՝ Բաշար Ասադը, «մսագործ էր»: Այլ կերպ ասած՝ Ասադն ինքն է մեղավոր տեղի ունեցածի համար:

Հասկանալի է, որ Ասադի ռեժիմի անկումը հարված է պաշտոնական Թեհրանին (որից արդեն օգտվում է Իսրայելը՝ ոչնչացնելով Սիրիայի ՀՕՊ համակարգը, որը խանգարում էր Իսրայելի հարվածներին Իրանի դեմ): Իրանը Թրամփի և Հանրապետականների հիմնական թշնամիներից է: Պատահական չէ, որ Թրամփի կուսակցական փրայմերիզների մրցակից Նիկի Հեյլին հայտարարել է՝ եթե Թրամփը ցանկանում է շարունակել թուլացնել Իրանին, ապա այս գործում կարևոր է Թուրքիայի դերը:

Ակնհայտ է, որ Վաշինգտոնում կա կոնսենսուս Թուրքիայի դերի վերաբերյալ Իրանի ոչնչացման գործում: «Բոլթոնի պլանն» իր ամբողջ գեղեցկությամբ…
Խաղալով առանցքային դեր Իրանի զսպման կամ հնարավոր մասնատման գործում՝ Թուրքիան կարող է ԱՄՆ-ից բազմաթիվ արտոնություններ ստանալ, ընդ որում՝ խոսքը միայն F-35 կործանիչների մասին չէ: Արդեն կան տեղեկություններ, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի քրդերի դեմ: Ավելին, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ախորժակը չի սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքով, այլ ակնհայտորեն տարածվում է նաև Հարավային Կովկասի վրա: Դրա դրսևորումը եղել է Թուրքիայի մասնակցությունը Արցախյան պատերազմին 2020 թվականին (պատահական չէ, որ Էրդողանը հպարտանում էր՝ հենց իրենք են մտել Ղարաբաղ): Այսօր այդ ախորժակն ունի կոնկրետ անվանում՝ «Զանգեզուրի միջանցք»: Եվ եթե Սիրիայի անկման դեպքում ԱՄՆ-ը փաստացի հայտարարել է, որ «Ասադն ինքն է մեղավոր տեղի ունեցածի համար», ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ Թուրքիայի կողմից ՀՀ տարածքների գրավման դեպքում, Հայաստանի կողմից Իրանի հետ սահմանն ամբողջությամբ կորցնելու դեպքում Վաշինգտոնից չեն հայտարարի, որ «Թուրքիան իհարկե վատ ձևով է գրավել «Զանգեզուրի միջանցքը», բայց Իրանն ու Հայաստանն իրենք են մեղավոր»:

Ի դեպ, չե՞ք մտածել, որ գուցե հենց Հայաստանի կողմից Իրանի հետ սահմանը երաշխավորված կորցնելու համար է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է ռուս սահմանապահներին դուրս բերել սահմանից:

Իրանի հետ սահմանի վերահսկողության կորուստը «Բոլթոնի պլանի» վերջնական իրականացումն է: Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի թիրախն այս պլանի շրջանակներում Ռուսաստանն ու Իրանն են: Հայաստանը պարզապես գործիք է ավելի լայնածավալ նպատակների հասնելու համար: «Բոլթոնի ծրագիրը» նախատեսում է ոչ միայն իրանական գործոնի ոչնչացում, այլև Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական վերափոխման պլան: Բոլթոնի կարծիքով՝ «Թուրքիան ԱՄՆ-ի ամենահետևողական դաշնակիցն է տարածաշրջանում»: Տրամաբանական է, որ այս պլանի շրջանակներում Իրանի թուլացումից հետո տարածաշրջանում առաջացած բացը պետք է լրացնի Անկարան:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում