Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Թրամփի 10 %-անոց «անակնկալը» Հայաստանին

04 Ապրիլի 2025, 22:30

 

ԱՄՆ-ի կողմից բազմաթիվ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը չշրջանցեցին նաև Հայաստանը։ Մասնավորապես, խոսքը ՀՀ-ից Միացյալ Նահանգներ արտահանման նկատմամբ 10 % մաքսատուրքին է վերաբերում։

Հասկանալու համար՝ ինչ ազդեցությունների մասին է խոսքը, ներկայացնենք ՀՀ-ից Միացյալ Նահանգներ արտահանման և առևտրաշրջանառության ծավալները։

2023թ-ին փոխադարձ առևտրի ծավալը կազմել է մոտ 670 մլրդ դոլար։ 2024թ-ին այն կրճատվել է՝ հասնելով 415 մլրդ դոլարի։ ՀՀ-ից արտահանման ծավալները կազմել են մոտ 59 մլրդ դոլար, ապրանքային արտահանման ծավալները՝ մոտ 120 մլն դոլար։ Հայաստանից արտահանման ամենամեծ մասնաբաժինը կազմել են թանկարժեք քարերը։

Թվերից բացի, նշենք նաև, որ Հայաստանի առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Միացյալ Նահանգների հետ առևտրին բաժին է ընկնում 1,4 %-ը (2024թ․ տվյալներով)։
Այս ցուցանիշը ցույց է տալիս՝ 10 % մաքսատուրքի սահմանումը գլոբալ առումով բացասական ազդեցություններ չեն լինի։ Բայց շատ ավելի կարևոր է, որ նման զարգացումը, փաստորեն ևս մեկ անգամ փոփոխվող աշխարհում ընդգծում է գոնե որոշակի կայունություն ունենալու դերակատարությունը։ Կայունություն, որն ապահովվում է, օրինակ, ինտեգրացիոն միություններում անդակամակցությամբ։