Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Թրամփի ընտրությունը՝ դրական ազդակ կրիպտոշուկայի համար

13 Նոյեմբերի 2024, 16:00

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները, բնականաբար, բավական մեծ ազդեցություն թողեցին համաշխարհային շուկաների վրա:
Հատկապես ֆինանսական շուկան արագ արձագանքեց այդ իրավիճակին: Ամերիկյան ինդեքսները միանգամից աճեցին, ինչը ոչ այնքան պայմանավորված է Թրամփի անձով, որքան՝ ամերիկյան տնտեսական քաղաքականության մասով առաջացած որոշակիությամբ:

Մինչդեռ հենց Թրամփի գործոնով պայմանավոված բավական կտրուկ աճեցին բիթքոինի գները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թրամփը բավական դրական նախատրամադրվածություն ունի կրիպտոշուկաների նկատմամբ:

Այսպես, ընտրություններից հետո յոթ օրվա ընացքում բիթքոինի արժեքը որոշող CoinDesk20 ինդեքսն ավելացել է շուրջ 29 %-ով, ինչի արդյունքում բիթքոինը գինը հատել է 87 000 դոլարը: Ի դեպ, կանխատեսումներ կան, որ այն կհասնի 100 000 դոլարի:

Միաժամանակ, ընտրություններից հետո միայն վերոնշյալ շուկաներում չէ իրավիճակ փոխվել։ Օրինակ՝ նվազել են նավթի և ոսկու գները: Աշխարհը սպասում է, որ Թրամփի հաղթանակը կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, միաժամանակ կա ԱՄՆ-Չինաստան և ԱՄՆ-ԵՄ առևտրատնտեսական լարվածության աճ, ինչի արդյունքում է նաև, որ եվրոն թուլացել է դոլարի նկատմամբ:

Ցանկացած պարագայում շուկաների ներկա աշխուժությունն առաջնային արձագանք է և առաջիկայում որոշ չափով կկայունանան։ Մինչդեռ նույն բիթքոինի հետ կապված, հասկանալի է, որ սպասվում է կրիպտոարժույթի դարաշրջան, ինչը ուշադրություն է պահանջում նաև Հայաստանում՝ մեզ համար: Օբյեկտիվության համար նշենք ԿԲ-ի կողմից առաջարկվող կարգավորումները, որոնք թեև մասնագետների կողմից արդեն իսկ ընդգծվում են՝ որպես խնդրահարույց մոտեցում, այնուամենայնիվ գործընթաց կա: