Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞…

16 Հուլիսի 2025, 19:00

(Ի՞նչ կապ ունի Հայաստանը Թրամփի՝ Ռուսաստանին և Չինաստանին ուղղված վերջնագրի հետ)

«Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանն արդեն ոչ միայն հնչեցրել է այն, ինչ կարելի էր հասկանալ ադրբեջանական մամուլի «տեղեկատվական արտահոսքերից», այլև բացահայտել է, թե ինչպես են Հայաստանի իշխանություններն այս անգամ մանիպուլացնելու հասարակական գիտակցությունը։ Սարգսյանը Ֆեյսբուքում պատմել է, որ Հայաստանի տարածքը «կրճատվել է» սահմանազատումից հետո։ Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքը փոքրացել է՝ հասնելով 29 400 քառ. կմ-ի, և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը «ամրագրելու է» այս ցուցանիշները։

«Դավալուի արևմտամետը» նաև պատմել է, թե իբր Հայաստանում ավելի շատ արևմտյան ներդրումներ կլինեն, և որ դա ՀՀ անվտանգության կարևորագույն բաղադրիչն է։ Հենց այս բլեֆով՝ «արևմտյան կապիտալի» մասին, Փաշինյանը մտադիր է արդարացնել Հայաստանի տարածքների մի մասի հանձնումը երրորդ կողմի վերահսկողությանը։

Սարգսյանի ուրախության պատճառը Middle East Eye-ի հրապարակումն է, համաձայն որի՝ ԱՄՆ-ն իբր պատրաստ է 100 տարով վարձակալել «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի տարածքի այն հատվածը, որը միացնում է Ադրբեջանը և Նախիջևանը, որը սահմանակից է Թուրքիային (թուրքական կողմն արդեն հասցրել է հայտարարել, որ իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը), ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախօրեին արված հայտարարությունը, թե «Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը»։

Իհարկե, շուտով կիմանանք, թե իրականում ինչ է կատարվում և արդյոք «100 տարով ՀՀ-ի տարածքով միջանցքը վարձակալելու պատրաստ ամերիկյան ընկերության» մասին տեղեկության հետևում թուրքական ընկերություն է թաքնված, թե ոչ։ Սակայն Թրամփի՝ հայ-ադրբեջանական կարգավորման և «Զանգեզուրի միջանցքի» մասին «տեղեկատվական արտահոսքերի» վերաբերյալ հայտարարությունները պետք է դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Թրամփը խոստացավ 100-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների դեմ, եթե 50 օրվա ընթացքում ուկրաինական հակամարտության շուրջ խաղաղ համաձայնություն ձեռք չբերվի։ Նա նաև Մոսկվային մեղադրեց իբր ճգնաժամի կարգավորման մասին «դատարկ խոսակցությունների» մեջ։ 50-օրյա վերջնագիրը լրանում է սեպտեմբերի սկզբին՝ Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարվելիք այցի օրերին։

Չինական և ռուսական ԶԼՄ-ները վաղուց հաղորդում էին, որ Պուտինի Չինաստան այցի շրջանակներում Պեկինի և Մոսկվայի միջև կարող են ստորագրվել նոր փաստաթղթեր, որոնք կխորացնեն կողմերի միջև ռազմավարական գործընկերությունը։ Հնարավոր է, որ այս վերջնագրով Թրամփը փորձում է խաթարել Մոսկվայի և Պեկինի էլ ավելի մեծ մերձեցումը, ինչը վտանգավոր է Վաշինգտոնի համար՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ակնհայտորեն սպասվող բախման ֆոնին։ Այս վարկածի օգտին է խոսում նաև այն, որ Թրամփի խոստացված պատժամիջոցները պետք է հարվածեն ոչ միայն ՌԴ տնտեսությանը, այլև Ռուսաստանի առևտրային գործընկերների՝ Հնդկաստանի, Բրազիլիայի և Չինաստանի տնտեսություններին։

Թրամփը բացահայտորեն հասկացնում է, որ եթե Մոսկվան չհրաժարվի Չինաստանի հետ մերձեցման գաղափարից, ապա ԱՄՆ-ն կարող է շարունակել խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, ընդ որում՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Անդրկովկասում և հետխորհրդային տարածքի այլ կետերում։

Եթե Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվեն Չինաստանի հետ համագործակցության ձևաչափերի շուրջ, որոնք ուղղված չեն լինի ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԱՄՆ-ի դեմ, ապա Թրամփն ու Պուտինը կորոշեն «իրենց երկրների ազդեցության գոտիները», ինչը կդրսևորվի ինքնիշխան արժութային գոտիների ձևավորմամբ, «ամեն ինչ կբաժանեն ըստ Յալթայի կոնֆերանսի օրինակի», Վաշինգտոնի ռեսուրսներն էլ կուղղվեն Չինաստանին զսպելուն։ Եվ այդ դեպքում արդեն և՛ Ուկրաինան՝ որպես «հակառուսական» նախագիծ, կփակվի, և՛ Անդրկովկասի գործընթացներին ներգրավվածությունը կարող է զրոյի հասնել։ Այլ կերպ ասած՝ Թրամփի խոսքերը քիչ հավանական է, որ կապված լինեն Հայաստանը «արևմտյան փողերով ու ներդրումներով ողողելու» ցանկության հետ, ինչում ՀՀ քաղաքացիներին փորձում են համոզել Արամ Սարգսյանն ու նրա գործընկեր Նիկոլ Փաշինյանը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։