Թռիչք իմ տան վրայով / Անուշ Առուստամյան
25 Մայիսի 2024, 14:30
Հաղորդաշարի հիմքում հայրենի հողն է, պապական օջախը, երջանիկ մանկությունը և պատանեկությունը, Արցախ վերադառնալու հույսը, հուշերով լցված ներկան …
«Նույնիսկ շրջափակման օրերին ամենափոքր հնարավորությունն օգտագործելով տեղափոխվում էինք Նորագյուղ և մեր պապական օջախում վայելում հանգիստը: Եվ որ շատ կաևոր էր ինձ համար՝ այնտեղ մենք սովորեցնում և պատմում էինք երեխաներին մեր ավանդույթների՝ թութ թափելու և մեր այգու խաղողից գինի պատրաստելու արարողությունների մասին»:
«Բոլոր նրանք, ովքեր իրապես սիրում էին Արցախը, անհնար է չզգային այդ ջերմությունը, որովհետև Արցախը սիրում ես անմնացորդ, սիրում ես հավերժ, իմ մասնագիտության լեզվով ասեմ՝ դա ցմահ ախտորոշում է»:
Հաղորդման հյուրը `Անուշ Առուստամյան
Բժիշկ գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ