Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Թռիչք իմ տան վրայով / Սևակ Ասրյան

05 Սեպտեմբերի 2024, 22:00

Հաղորդաշարի հիմքում հայրենի հողն է, պապական օջախը, երջանիկ մանկությունն ու պատանեկությունը, Արցախ վերադառնալու հույսը, հուշերով լցված ներկան…

«Արցախ աշխարհը անհնար է չսիրել: Դեռ մանկուց ուսումնասիրում էի մեր հայրենիքը: Խոստովանեմ՝ այն սկսեցի ավելի շատ սիրել իմ լուսանկարների շնորհիվ: Սիրեցի այն Արցախը, որը թաքնված էր սարերում ու անտառներում, այնտեղ, որտեղ ոչ բոլորն էին կարողանում բարձրանալ»,- զրույցում նշել է լուսանկարիչ Սևակ Ասրյանը:

Նա նաև նշում է, եթե մի քանի տարի առաջ իմանար, որ այդ լուսանկարները պատմություն կդառնան՝ ավելի շատ կնկարեր․

«Միշտ ասում էի, որ երբեք Արցախ աշխարհը սև-սպիտակ գույներով չեմ ներկայացնի իմ լուսանկարներում: Չէ՞ որ գույները մարդուն ուրախություն են պարգևում, իմ նկարներում էլ Արցախը պետք է երգ և ուրախություն պարգևի։ Հայրենիքը հեռվից կարող ես կարոտել և ատել, բայց ես հայրենիքը ասոցացնում եմ սիրելի մարդու հետ, որին պետք է սիրել, վայելել և թույլ չտալ՝ իր սիրտը ցավի: Այո, կարոտը և ցավը հայրենի հողի հանդեպ միշտ էլ կան: Բայց ես չեմ կարող հիմա կիսել իր ցավը: Հետևաբար, չգիտեմ, կարո՞ղ եմ սիրել հեռվից, թե ոչ: Միայն մի բան գիտեմ՝ լոխ լյավ ա ինան»,- նշել է Ասրյանը: