Թռիչք՝ տան վրայով / Գայանե Սարգսյան
11 Նոյեմբերի 2024, 22:00
«Թռիչք՝ տան վրայով» հաղորդաշարի հյուրն էր Գայանե Սարգսյանը, ով Արցախի համար ամենածանր շրջանում (շրջափակում, պատերազմ, բռնագաղթ) կամավորությամբ էր զբաղվում: Այսօր Գայանեն ապրում է Երևան քաղաքում և իր լուման է ներդնում Արցախյան մշակույթի և բարբառի պահպանման ու չխեղաթյուրման գործում․
«Ծնվել ու մեծացել եմ Ստեփանակերտում, բայց երբ հարցնում են՝ որտեղի՞ց եմ, ասում եմ՝ Մարտակերտի շրջանի գյուղ Առաջաձորից, որտեղ ապրում էր մայրական կողմս: Ֆանտաստիկ ձգողական ուժ ունեցող գյուղ է»:
«Երբ մարդկանց պատմում եմ շրջափակման մասին, փորձում եմ առանձնացնել դրականը, լուսավորը: Նույնիսկ հովհարային անջատումների մասին եմ ժպիտով խոսում: Ինձ թվում էր վերջին դաժան ձմեռն էր, թվում էր՝ դա էլ կհաղթահարենք…»:
«Սարերի հովին մեռնեմ, այնտեղ ես ինձ մոտ էի զգում Աստծուն, մոտ էի զգում հայրենիքիս: Մի պահ կորցրել էի հավատս, ամաչում եմ շեշտել, որ մտածում էի՝ կորցրել եմ հայրենիքս: Իսկ հիմա ասում եմ, որ կորցրել եմ ծննդավայրս, բայց հայրենիքս, փառք Աստծո՝ ոչ»։