Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Վարկային բեռի ավելացումը՝ հարված երեք ուղղություններով

02 Ապրիլի 2025, 18:20

 

ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ միայն հիփոթեքային և սպառողական վարկերը բանկերի վարկային պորտֆելի գրեթե կեսն են: Սա նշանակում է, որ տրված վարկերի կեսի բեռն անմիջականորեն կրում են քաղաքացիները:

Քաղաքացիների համար վարկային մեծ բեռն, իհարկե, սոցիալական լուրջ բաղադրիչ ունի, սակայն մինչ դրան անդադառնալը, մեկ այլ՝ կարևոր հանգամանք նշենք: 2025 թ.-ի հունվարի 31-ի դրությամբ վարկային պորտֆելի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիփոթեքային վարկերի՝ 1 տրլն դրամը գերազանցող ցուցանիշի կողքին են, օրինակ, կրթությանն ուղղված վարկերը (5 մլրդ դրամ) կամ գիտատեխնիկական ոլորտին տրամադրված վարկերը (մոտ 20 մլրդ դրամ), որոնք զգալիորեն զիջում են հիփոթեքային վարկերի ծավալներին: Այսինքն՝ բանկերի ֆինանսավորումներն ավելի շատ ուղղվում են սպառողական ոլորտ, այլ ոչ թե տնտեսության իրական հատված: Սա տնտեսության աճի, աշխուժության մասին որակական ցուցիչ է:

Անդրադառնալով քաղաքացու բեռին, ապա դա է՛լ ավելի խնդրահարույց է, եթե դիտարկելու լինենք տնտեսական ակտիվության անկայուն հեռանկարի համատեքստում: Ցանկացած պահի այսօրվա վարկային բեռը քաղաքացու համար կարող է վերածվել չկատարվող պարտավորությունների՝ սոցիալական բոլոր հետևանքներով:

Վերոնշյալն են հաստաստում նաև վարկերի տոկոսադրույքները, որոնք բավական բարձր են:

Կա այս ամենում նաև երրորդ բաղադրիչը, որն ածանցյալ է վարկառուների կողմից վերցված գումարները պատշաճ չսպասարկելու սցենարին: Դա հնարավոր ռիսկերն ու մարտահրավերներն են բանկային համակարգի համար: Ոլորտ, որը տնտեսության համար ունի առանցքային դերակատարություն: