Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Վազգեն Առաջին․ «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»

23 Սեպտեմբերի 2024, 22:00

 

20-րդ դարի Հայոց պատմության և Հայ եկեղեցու պատմության ամենաերախտավոր դեմքերի շարքում առանձնահատուկ տեղ ունի Վազգեն Ա Վեհափառը: Շատերը նրա հոգևոր, հասարակական, քաղաքացիական գործունեության տարբեր դրվագների ծանոթ են, բայց նրա կայնքի քիչ լուսաբանված էջերից է այն, որ նա իրականացրել է շատ լուրջ դիվանագիտական գործունեություն:

Կարելի է ասել՝ հայտնվելով համաշխարհաին դիվանագիտական, քաղաքական պրոցեսների կենտորնում՝ Վազգեն Վեհափառը կարողացել է լրջագույն խնդիր լուծել: Փաստորեն, իրականացրել է եկեղեցական դիվանագիտություն ու այդ ճանապարհին անգամ չի խորշել գնալ այնպիսի զոհողության, ինչպիսին է այցելել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, նախագահ Քեմալ Աթաթուրքի դամբարանին ու ծաղկեպսակ դնել:

Քեմալ Աթաթուրքը հայերի ճակատագրում վատ առումով դեր խաղացած անձանցից մեկն էր: Բայց այնքան մեծ էր ու այնքան կարևոր էր Վազգեն Վեհափառի առաքելությունը, որ Աթաթուրքի դամբարան այցը ընդհանրապես չի ստվերում ոչ նրա գործունեությունը, ոչ նրա առաքելությունը, ու համարվում է ողջամիտ զիջում՝ հանուն մեծ գաղափարի: Զիջում, որը որևէ կերպ ոչ եկեղեցու, ոչ հայության արժանապատվության վրա ստվեր անգամ չի նետում:

Վազգեն Վեհափառի գործունեությունը, տվյալ դեպքում նրա դիվանագիտական գործունեությունը վկայությունն է նրա, որ Հայ Առաքելական Եկեղեցին մեր պետականության ու ազգի խորքային շահերի մեծ պաշտպանն է ու, ըստ իրավիճակի, եկեղեցին ու նրա գահակալները կարողանում են նաև դիվանագիտական ոլորտում իրականացնել այնպիսի քայեր, որը միայն միտված է ազգի, պետության ու եկեղեցու շահերին: Վազգեն Վեհափառը հայ հանրության մեջ, կարծում եմ, ճիշտ կլինի ընկալվի որպես 20-րդ դարի լավագույն դիվանագետներից մեկը, միգուցե եկեղեցական դիվանագիտության ամենահմուտ դերակատարներից մեկը:

Alpha News-ի աշնանային եթերաշրջանում Վազգեն Ա Վեհափառի՝ որպես ՀԱԵ ամենավառ ներկայացուցիչներից, ամենահմուտ դիվանագետներից մեկի կերպարն ու նրա ժամանակաշրջանի դասերը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում: