«Խաղաղությունը» հասավ դպրոց. ադրբեջաներեն՝ հայկական դպրոցներում. «Ուշադրությունից դուրս»
09 Նոյեմբերի 2025, 14:25
Հայաստանում 2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներենի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում:
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարումից։ Կառավարության ծրագրի կրթություն ոլորտի միջոցառումներով նախատեսվում է զարգացնել օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանային լեզուների ուսուցումը:
2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներեն լեզվի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում: Ծրագրի ներդրումը չի կրում պարտադիր բնույթ․ համապատասխան մասնագետ ունենալու դեպքում ուսումնական հաստատություններն ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված ծրագրերով կազմակերպելու հարցում, և կոնկրետ ընտրված դպրոցների ցանկ առկա չէ:
Այն ընթացքում, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Սևանը Գյոյչա է անվանում, Վարդենիսը՝ Բասարգեչար, Սյունիքը՝ Զանգեզուր, իսկ Սյունիքով անցնող հայտնի ճանապարհը՝ «Զանգեզուրի միջանցք»,Հայաստանի հանրակրթական 3 դպրոցում իրականացվում է ադրբեջաներենի ուսուցում։
Եթե Ադրբեջանում հայերեն են սովորում թշնամուն ավելի լավ ճանաչելու համար, ապա Հայաստանում ՝ ադրբեջաներեն սովորելու դրդապատճառներն առնվազն մտահոգիչ են։
AlphaNews-ը փորձել է պարզել, թե որոնք են այդ պատճառները և ինչ մտահոգություններ ունեն կրթության ոլորտի մասնագետները: