Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

««Խոջալուի հարցի քննարկումները» պետք է բավարարեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին»

31 Մայիսի 2024, 13:00

 

(Ի՞նչ «անակնկալ» են պատրաստում Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը հայ ժողովրդի համար)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Հիշու՞մ եք, թե ինչպես 2018-2019 թվականներին Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն կրկնում էր այն թեզը, որ «ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդին»։ Բոլորս տեսնում ենք, թե ինչպես ավարտվեցին Փաշինյանի այս հայտարարությունները՝ Ղարաբաղում տիրում էր խաղաղություն և լռություն, բայց գերեզմանոցային լռություն։ Արցախում հայ չկա, բայց լռություն է, և Փաշինյանը կարող է հայտարարել, որ «2023 թվականից ի վեր Արցախում ոչ մի հայ չի մահացել»։

Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե եղել է այն պարզունակ հայեցակարգի կողմնակիցը, որ հայ-ադրբեջանական հակամարտության «առանցքը» Ղարաբաղն է, և հենց որ Ղարաբաղը հանձնվի, դա կօգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև կօգնի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։

Ամբողջ խնդիրն այն էր, սակայն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղի շուրջ միայն մի մասն էր ավելի մեծ հայ-թուրքական հակամարտության, որի էությունն այն է, որ թուրքերը հաստատվել են պատմական հայկական տարածքներում, և նրանք միշտ մտավախություն են ունեցել՝ ինչ-որ պահի տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել այնպես, որ հայերը «ռևանշ վերցնեն»: «Ռևանշ» բառը անհանգստացնում է ոչ միայն Բաքվին, այլև Անկարային և ոչ միայն 2020 թվականից…

Դա կանխելու համար է, որ մեր աշխարհաքաղաքական մրցակիցները (կամ թշնամիները, ինչպես ուզում եք անվանեք նրանց) մեթոդաբար կրճատում են «հայերի բնակության արեալը»՝ այն այսօր հասցնելով 29 730 քառակուսի կիլոմետրի։

Բայց նույնիսկ դա Բաքվում և Անկարայում անբավարար է թվում, որտեղից էլ ծնվում են այն գաղափարները, որ «գոյություն ունի առասպելական Արևմտյան Ադրբեջան», որ «Սևանը հնագույն ադրբեջանական լիճ է», որ «Զանգեզուրի միջանցքն այլընտրանք չունի», որ «հայերը պետք է փոխհատուցում վճարեն Արցախի «օկուպացիայի» համար», ինչպես նաև Իլհամ Ալիևի՝ 2 օր առաջ հնչեցրած միտքը, որ «հայերը Ադրբեջանից ներողություն խնդրեն 1992 թվականին տեղի ունեցած «Խոջալուի ողբերգության» համար»։

Մենք հիմա չենք վերլուծելու 1992-ի իրադարձությունները, այլ միայն կնշենք, որ եթե Բաքվի և Անկարայի վերը նշված բոլոր պահանջները կատարվեն, ապա հայկական պետությունը, եթե մնա, անկհայտորեն անկենսունակ կլինի, ինչը, ի վերջո, կհանգեցնի Հայաստանի դատարկմանը, ճիշտ այնպես, ինչպես հայերը լքեցին Արցախը։

«Խոջալուի դեպքերի» թեման բարձրացվում է ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև դրա տարածման գլխավոր շահառուն Թուրքիան է, որի համար կարևոր է ոչ միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը մերժի Ցեղասպանության համար Թուրքիային ուղղված մեղադրանքները (ինչպես նա արեց դա այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա իր ուղերձում, որի վերաբերյալ արտահայտվել է Լեմկինի ինստիտուտի և նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարության նախկին ղեկավար Ահմեդ Դավութօղլուն), այլև, որ «ցեղասպանություն իրականացրած ժողովրդի» խարանը «դաջվի նաև հայ ժողովրդի ճակատին»։ Այսինքն, Փաշինյանը պիտի ներողություն խնդրի ոչ միայն «1915 թվականի Հայոց ցեղասպանության առասպելը ուռճացնելու» համար, Ռուսաստանին մեղադրելով այդ «ողբերգական իրադարձությունների» համար, ապա այս ներողությունը պետք է լրացվի հայտարարությամբ, որ ««Խոջալուի հարցի վերաբերյալ քննարկումները» պետք է բավարարեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին»:

Մտածե՛ք այդ մասին…»։