Զանգը հեռվից է քաղցր հնչում, կամ՝ դուրս գալն ի՞նչ կարժենա
07 Օգոստոսի 2025, 12:58
Օրերս պաշտոնական Երևանն, այնուամենայնիվ, հերքեց Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախապատրաստման մասին լուրերը։ Գուցե այդ հավաստիացումներն ընդամենը դիվանագիտություն են՝ Մոսկվային հանգստացնելու համար բայց, ամենայն հավանականությամբ, դրանք թելադրված են սթափ գնահատականով առ այն, թե Մոսկվայի ու ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների խզման համար ի՛նչ գին ստիպված կլինեն վճարել սովորական հայերը։ Հայաստանի իշխանական շրջանակները չհամարձակվեցին գնալ տնտեսական կոլապսի ու բնակիչների բարեկեցության կտրուկ վատթարացման՝ չնայած մյուս՝ Եվրոպական (ԵՄ) միության կողմից ճնշումներին:
Ինչպե՞ս է կառուցված ԵԱՏՄ-ն, որքա՞ն է այնտեղ վաստակում Հայաստանն ու ի՞նչ կարող է փոխվել հասարակ հայերի կյանքում՝ Եվրասիական տնտեսական միությունից երկրի դուրս գալու պարագայում. քննարկում ենք հստակ փաստերով ու թվերով:
Ազատության միություն
Պետք է ասել, որ ԵԱՏՄ-ն ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական միություն է՝ մաքսային միությունից ծնունդ առած: Ի տարբերություն նույն ԱՊՀ-ի՝ ԵԱՏՄ գոյության գլխավոր ու միակ նպատակն իր մասը կազմող հինգ պետության՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Հայաստանի, առևտրատնտեսական գործակցությունն է: Ավելի պարզ ասած՝ ԵԱՏՄ-ն ստեղծվել էր, որպեսզի այս երկրներն ու դրանց բնակիչներն ավելի շատ գումար ու հնարավորություններ ունենան, ապրանքներն էլ նրանց համար ավելի էժան լինեն:
Ըստ էության, ԵԱՏՄ-ն ապրանքների, կապիտալի ու աշխատանքի ընդհանուր շուկայով միասնական տնտեսական տարածք է: Միության ներսում մարդիկ, գումարային միջոցներն ու արտադրանքը ազատորեն, առանց մաքսային, սակագնային, բյուրոկրատական ու վիզային խոչընդոտների տեղաշարժվում են: Այսինքն բոլոր տեղաշարժերն այստեղ ավելի արագ ու էժան են ընթանում, քան՝ երրորդ երկրների հետ:
Թե ի՞նչ են մաքսատուրքերն ու ինչպե՞ս դրանց օգնությամբ ուզածիդ հասնել՝ աշխարհին ի ցույց դրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ով առևտրային պատերազմ հայտարարեց ու ստիպեց զիջումների գնալ ո՛չ միայն Եվրոպային, այլև անգամ Չինաստանին:
Այժմ դժվար է պատկերացնել, բայց մինչ ԵԱՏՄ-ին միանալը Հայաստանից արտահանվող ապրանքները մաքսային ընթացակարգերն անցնում էին միջինում 50 ժամում, իսկ այսօր՝ ընդամենը 3: Այսինքն դրանք սպառողին, օրինակ՝ Ռուսաստանում, հասնում են մի քանի անգամ ավելի արագ: Իսկ ժամանակն, ինչպես ասում են, գումար է: Առավել ևս երբ խոսքը մրգերի կամ ծաղիկների մասին է:
Նման փաստերից էլ ձևավորվում է ազգային տնտեսության վիճակը, ներդրողների համար դրա գրավչությունն, ու հետևաբար՝ շարքային քաղաքացիների եկամուտը:
Եկամտաբեր միություն
Երկրի տնտեսության հարստությունն ընդունված է չափել ՀՆԱ-ով՝ համախառն ներքին արդյունքով։ ՀՆԱ-ն այն դրամական միջոցների համագումարն է, որը երկիրը վաստակում է իր ջանքերի միջոցով՝ արտադրելով ապրանքներ ու մատուցելով ծառայություններ:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ մինչ ԵԱՏՄ-ին միանալը Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր 3850 դոլար, իսկ միության ընդհանուր շուկայի շնորհիվ 2024 թվականին գերազանցել է 8500 դոլարը։ Երկրի տնտեսությունն ավելի քան երկու անգամ հարստացել է։
Սակայն ԵՄ-ի հետ մերձեցման ու դրանից բխող՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու շուրջ քննարկումների ֆոնին Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ կորցրել է մոտ 2 մլրդ դոլար՝ 2024 թվականին և 3 մլրդ դոլար՝ 2025 թվականի սկզբին։ Կորուստներն աճում են։ Ռուսական բիզնեսը ռիսկեր է տեսնում, ներդրումներ պահում ու իր նախագծերը տեղափոխում է ավելի կանխատեսելի քաղաքականություն ունեցող երկրներ։ Ո՜չ մի անձնական բան. ուղղակի՛ բիզնես:
Կարևոր է հասկանալ Հայաստանի առևտրի կառուցվածքի ընդհանուր պատկերը: Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ երկրներն ու առաջին հերթին Ռուսաստանը Հանրապետության գլխավոր առևտրային գործընկերներն են։ Նրանք գնում են Հանրապետության արտադրած բոլոր ապրանքների գրեթե կեսը (ավելի քան 40 տոկոս):
Ռուսաստանի շուկան ստանում է Հանրապետության գյուղատնտեսական արտադրանքի 98 տոկոսն (!) ու թունդ ալկոհոլի 78 տոկոսը, արտահանվող պանրի, կաթնաշոռի ու ջրի մինչև 87 տոկոսը։ Առևտրի մասշտաբները պատկերացնելու համար բավական է ասել, որ 2024 թվականի միայն առաջին կիսամյակում Հայաստանի արտահանվել է 62 000 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն: Դա մոտավորապես երեք հազար բեռնատար է: Եթե դրանք մեկը մյուսի հետևից շարասյուն կազմեն ավտոճանապարհին, ապա առաջին մեքենան Երևանում կկանգներ, իսկ վերջինն՝ արդեն Սևանում:
Տարբեր գնահատականների համաձայն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կազմակերպության հետ հաստատված առևտրային հարաբերությունների պայմանների վերանայումը կամ ամբողջական դադարեցումը կհանգեցնի նրան, որ եկամուտներն ու աշխատանքը կարող է կորցնել տնտեսության հիմնական ճյուղերում՝ մեծածախ և մանրածախ առևտրում, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, կապի և այլ ոլորտներում զբաղված մինչև կես միլիոն ՀՀ քաղաքացի:
Բայց շղթան այդքանով չի սահմանափակվի, գործազուրկներն ու աղքատներն ավելի կշատանան՝ զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի ու հանրային սննդի ոլորտները կզրկվեն իրենց հաճախորդների առյուծի բաժնից, ովքեր Ռուսաստանից էին գալիս: Այստեղ խոսքը մոտ 130 հազար հայի մասին է: Միայն պաշտոնական տվյալներով: Պարզ է, որ այսպես, թե այնպես հյուրընկալության ինդուստրիան շատ ավելի մեծ թվով մարդ է ընդգրկում: Այսօր ռուս զբոսաշրջիկները Հանրապետության ներգնա զբոսաշրջային հոսքի հիմքն են՝ ավելի քան 37 տոկոս:
2024 թվականին Հայաստանը Եվրասիական հնգյակի երկրներ է արտահանել 3.4 միլիարդ դոլարի ապրանք։ Սա ԵԱՏՄ երկրներում արտահանման աճի ամենաբարձր ցուցանիշն է։
Հանրապետությունը, իր հերթին, կենսականորեն կարևոր հումք ու ապրանքներ է գնում Միությունից համաշխարհային միջինից ցածր գներով՝ գազ, նավթամթերք, փայտանյութ, հացահատիկ, ավտոմեքենաներ, արդյունաբերական սարքավորումներ, կենցաղային քիմիա:
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի ծավալն աճել է 54 տոկոսով։
Հայաստանի տնտեսությունը հարստացնում է նաև վերաարտահանումը: Հայաստանը կամուրջ է դարձել արևմտյան տեխնոլոգիական ապրանքների ու ռուսական հումքի, օրինակ՝ ոսկու ու թանկարժեք մետաղների համար, որոնք Հայաստանի միջոցով հասնում են ԱՄԷ ու Հոնկոնգ:
Նման ծավալների դեպքում հզորությամբ ու գնով համեմատելի այլընտրանքային առևտրային գործառնություններ՝ իրացման շուկաներ, գտնելը ո՛չ թե դժվար կլինի, այլ՝ անիրագործելի:
ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների խզման դեպքում կտուժեն ոչ միայն առևտուրն ու տնտեսական համագործակցությունը. Հանրապետությունը վտանգում է կորցնել գազի մատակարարման, մաքսատուրքերի ու սակագների արտոնությունները, ինչը շոկի կենթարկի երկրի տնտեսությունը. ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ Պրիմակովի անվան Միջազգային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Հայաստանի արտաքին քաղաքականությունը ճամփաբաժանին. բազմավեկտորության ճգնաժամ» զեկույցում:
Հիմնական ներդրող
Մեծապես ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ Ռուսաստանը Հայաստանին գազն արտոնյալ գնով է վաճառում։ Այն կազմում է հազար խորանարդ մետրի համար 165 դոլար, մինչդեռ եվրոպական շուկաներում կապույտ վառելիքը հազար խորանարդ մետրի համար արժեք 400 դոլար։ Ու այս գինը սառեցված է 2021 թվականից՝ 10 տարով։ Հենց այս զեղչի շնորհիվ է, որ բնակիչների համար սակագները չեն աճում:
Հայաստանը տարեկան ներմուծում է ավելի քան 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, որի 80-85%-ը Ռուսաստանից է (դրանից օգտվում են վերջնական սպառողները), մնացածն Իրանից՝ ուղղված ջերմային էլեկտրակայանների շահագործմանը:
Ածխաջրածինների գինը Հայաստանի բյուջեի կայունության կարևորագույն գործոնն է ու նրա սոցիալական պարտավորությունների կատարման գրավականը: Առանց կապույտ վառելիքի արտոնությունների պետությունը շատ ավելի քիչ գումար կունենա սոցիալական նպաստների, կենսաթոշակների բարձրացման, մանկապարտեզների, դպրոցների կառուցման ու հիվանդանոցների կահավորման համար։
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ռուսական գազը կդադարի արտոնյալ լինել։ Բարդ գնագոյացման ու շուկայի գործոնների պատճառով ռուսական գազի նոր գինը դժվար է կանխատեսել։ Սակայն փորձագետները խոսում են առնվազն 20 տոկոսով թանկացման մասին։
Գազի գինը բացասաբար կանդրադառնա նաև մարդկանց վրա. կթանկանա բացարձակ ամեն ինչ՝ ապրանքները, սնունդը, ավտոմեքենաների գազը, ցանկացած տիպի ջեռուցման ծառայություններն ու սակագները (գազի գինն ազդում է նաև էլեկտրաէներգիայի արժեքի վրա) կարող են աճել միանգամից 250 տոկոսով, ինչպես դա տեղի ունեցավ Եվրոպայի որոշ երկրներում, երբ նրանք հրաժարվեցին ռուսական էժան գազից:
Այսօր Հայաստանում գործում է ռուսական կապիտալի լրիվ կամ մասնակի մասնակցությամբ ավելի քան 40 խոշոր ձեռնարկություն։ Սրանք Հանրապետության խոշորագույն գործատուներն ու հարկ վճարողներն են։
ԵԱՏՄ-ն ենթադրում է նաև համատեղ նախագծեր արդյունաբերության ու տնտեսության այլ ոլորտներում։ Ռուսական ներդրումների շնորհիվ Հանրապետությունում բացվում են նոր արտադրական հզորություններ՝ պղնձամոլիբդենային հանքաքարի արդյունահանում և ալյումինե փայլաթիթեղի արտադրություն։ Ընդհանուր առմամբ, ռուսական բիզնես-կառույցները Հայաստանում իրականացնում են 60 խոշոր ներդրումային ծրագիր, ընդ որում, դրանցից յուրաքանչյուր չորրորդը բարձր տեխնոլոգիաների ոլորտում է:
Թվերն ու փաստերն պնդում են, որ այսօր հե՛նց Ռուսաստանն է Հայաստանի տնտեսության առանցքային ներդրողը։
Հայաստանի տնտեսական աճին նպաստում են նաև ԵԱՏՄ ֆինանսական կառույցները՝ տրանսսահմանային բանկերն ու հիմնադրամները, որոնք ֆինանսավորում են խոշոր լոգիստիկ և ենթակառուցվածքային նախագծեր, օգնում են Միության երկրներին ամենասուր հարցերի լուծման հարցում:
Ահա ընդամենը մի քանի նախագիծ, որ այժմ Հայաստանում իրականացվում են ԵԱՏՄ աջակցությամբ.
- Քաջարան-Ագարակ մայրուղու վերակառուցումը՝ որպես «Հյուսիս – Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին, ու արդեն 2028 թվականին Հայաստանն ու Իրանը կունենան արդիականացված ճանապարհային հաղորդակցություն։
- «Աշխարհի խաչմերուկ» նախագիծ՝ ավելի քան 1.1 հազար կմ ավտոմոբիլային ճանապարհի ու 130 կմ երկաթուղիների վերակառուցում և կառուցում։
- Հայաստանի սոցիալապես նշանակալի օբյեկտների էներգաարդյունավետության բարձրացում։ Այս նպատակով Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամը 1.7 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել:
Եվրոպական (մեզ)ալյանս ու միլիարդավոր դոլարների տարբերություն
Այս տարվա գարնանը Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Պրահայում հայտարարեց, որ միաժամանակ անհնար է գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում, ու Երևանն ինչ-որ պահի ստիպված կլինի որոշում կայացնել: Ճիշտ է՝ ավելի ուշ հստակեցրեց, որ Հայաստանը ԵՄ անդամ կդառնա 20 տարուց ոչ շուտ։
Հայաստանի անդամակցությունը միանգամից երկու միություններին՝ Եվրասիականին ու Եվրոպականին, իսկապես անհնար է: Երկու միությունն էլ փաստացի մաքսային են ու պաշտպանում են իրենց մասնակիցների շուկաներն ու տնտեսությունները: Այստեղ գործում է փոխադարձ բացառման, հետևաբար՝ ընտրության սկզբունքը։ Դրա հիմքում պետք է լինի միայն երկու բան՝ հստակ տնտեսական հաշվարկներ ու քաղաքացիների շահեր։
Ինչպես հայտնի է՝ ամեն բան համեմատության մեջ է ճանաչվում:
2024 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ կազմել է 2.1 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ վեց անգամ ավելի՝ 12.7 միլիարդ դոլար (որից 12.4 միլիարդ դոլարը՝ Ռուսաստանի հետ):
Փորձագետները զգուշացնում են. եվրոպական շուկաները խիստ մրցակցային ու գերկարգավորված են: Սեփական տեղը գտնելը, քո բաժինն ու ավելացված արժեքները վերցնելը բավական բարդ է՝ ասում են նրանք:
Օրինակի ետևից հեռու գնալու կարիք չկա: Հարևան Վրաստանը Եվրամիության հետ արդեն 10 տարի է, ինչ ազատ առևտրի ռեժիմ ու ասոցացման համաձայնագիր ունի. ժամկետը լիովին բավարար է ստացված (կամ չստացված) օգուտների օբյեկտիվ գնահատման համար:
Եկեք բացենք վիճակագրության գիրքն ու տեսնենք, որ երկրի առևտրաշրջանառության մեջ ԵՄ մասնաբաժինը կազմում է մոտ 21 տոկոս: Բայց մեջն ի՞նչ կա: Պարզվում է, որ առևտրաշրջանառության կառուցվածքում նկատելիորեն գերակշռում է եվրոպական ապրանքների ներմուծումը Վրաստան` խանութները լիքն են։ Երկրի ութ խոշորագույն արևմտաեվրոպական առևտրային գործընկերները Վրաստան են արտահանում չորս անգամ ավելի շատ, քան ներմուծում են: վրացական արտահանումը դեպի ԵՄ աննշան է, և եվրոպական ներդրումների հոսքը դեպի վրացական տնտեսություն պարզապես տեղի չի ունեցել: ԵՄ-ից Վրաստան ուղղակի օտարերկրյա ներդրումները 2024 թվականին ընդամենը 65,000 դոլարով ավելի էին, քան 2014 թվականին: Վրացական արտահանումը դեպի ԵՄ աննշան է, եվրոպական ներդրումների հոսքն էլ դեպի վրացական տնտեսություն պարզապես տեղի չունեցավ: ԵՄ-ից Վրաստան ուղղակի օտարերկրյա ներդրումները 2024 թվականին ընդամենը 65 հազար դոլարով էին ավելի 2014 թվականի համեմատ:
Հայաստանի համար շահավետ եվրաինտեգրման հնարավորությունը բարդացնում է նաև ուղղակի աշխարհագրությունը: Հանրապետությունը Եվրամիության հետ ընդհանուր սահման չունի։ Իսկ մերձավոր հարևանները՝ Վրաստանն ու Թուրքիան, անդամակցությունից անհուսալի հեռու են։ Թուրքերն արդեն 30 տարի է, ինչ քննարկում են իրենց կարգավիճակը ԵՄ-ում, բայց ո՜չ մի քայլով դրան չեն մոտեցել։
«ԵՄ կղզի» լինելը հետաքրքիր, բայց անտրամաբանական և ակնհայտորեն թանկ մտահղացում է, կարծում է քաղաքագետ, Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների ու գործընթացների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:
Հաշվի առնելով այս գործոնները՝ Եվրամիությունը դժվա՜ր թե կարողանա Հայաստանին համագործակցության և առևտրի այնպիսի պայմաններ առաջարկել, որոնք իրենց արդյունավետությամբ համադրելի են Եվրասիական տնտեսական միության հետ:
Եթե Հայաստանին անգամ հաջողվի անդամակցել Եվրամիությանն, ապա երկրում գներն էապես կբարձրանան, իսկ ապրանքների արտահանումը Հանրապետությունից կրիտիկապես անկում կապրի՝ միանգամից 70-80 տոկոսով։ Հասարակ մարդիկ կզրկվեն աշխատանքից, եկամուտներից ու ավելի շատ կվճարեն անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների համար:
Փոխարենը նրանք կարող են եվրոպական երկրների հետ ստանալ այսպես կոչված «առանց վիզան», բայց, ամենայն հավանականությամբ, ռուս-եվրոպական սահմանափակումների պատճառով կկորցնեն Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այսինքն էլ չի ստացվի ուղղակի մի տոմս վերցնել ու մեկնել Ռուսաստան, որպեսզի հանդիպես ընտանիքիդ ու ընկերներիդ: Ուղևորությունների արժեքները մի քանի անգամ կթանկանան: Իսկ Ռուսաստանում հայերի գտնվելը կկարգավորվի օտարերկրացիների համար ընդհանուր կանոններով։ ԵԱՏՄ անդամակցության 10 տարիների ընթացքում դրանց գոյության մասին շատերը մոռացել են։
Ազատ մարդիկ
ԵԱՏՄ-ն ավելին վաստակելու հնարավորություն է տալիս ոչ միայն պետություններին, այլև՝ սովորական մարդկանց։
Միության տարածքում գործում է աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքը։ Կազմակերպության անդամ-երկրները կարող են միմյանց համար սահմանափակել իրենց աշխատաշուկան բացառապես ռազմավարական նշանակության ոլորտներում:
ԵԱՏՄ մասին պայմանագրի 97-րդ հոդվածի համաձայն՝ Միության երկրների աշխատավորներն՝ աշխատելով Միության երկրներում, ազատվում են աշխատանքի տեղավորման (արտոնագիր կամ աշխատանքի թույլտվություն ստանալու) պահանջներից, որոնք այլ օտարերկրացիների նկատմամբ կիրառվում են:
Աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են նույն պայմաններով, ինչ ռուսները: Այս փաստաթուղթը պաշտպանում է աշխատողի իրավունքներն ու նրան հնարավորություն է տալիս օգտվել ամբողջական սոցիալական փաթեթից: Այն ներառում է բժշկական օգնություն, աշխատանքային միգրանտների երեխաների համար դպրոցներում ու մանկապարտեզներում տեղավորվելու իրավունք, կրթություն ստանալու իրավունք: Կրթության, գիտական աստիճանի մասին փաստաթղթերն առանց լրացուցիչ ընթացակարգերի վավեր են ԵԱՏՄ տարածքում։ Նաև աշխատանքային ստաժ է հաշվարկվում պետական սահմաններից դուրս
Պետք չէ մոռանալ նաև անհատների միջև ուղղակի ֆինանսական աջակցության մասին: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում աշխատող հայերը իրենց եկամուտը փոխանցում են իրենց ընտանիքներին: Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմում են երկրի ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը: ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2024 թվականի տվյալներով Ռուսաստանը առաջատարն էր մեր երկիր դրամական փոխանցումների ծավալով. անհատներին կատարված բոլոր տրանսսահմանային փոխանցումների 65.5 տոկոսը, որը մոտ 4 միլիարդ դոլար է կազմում, ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից:
Հինգ գումարած
Ընդհանուր առմամբ, Միության տարածքն իրենից 180 միլիոնանոց շուկա է ներկայացնում։ Դա մոլորակի բնակչության ավելի քան 2 տոկոսն է: Ու հակառակ տարածված կարծիքի՝ ԵԱՏՄ-ն ինքնամփոփ չէ։ Այն ակտիվ ու գրավիչ առևտրային գործընկեր է:
Ներքին առևտրային գործընթացներում նախապատվություններից զատ կազմակերպությունն ընդլայնում է իր անդամների հասանելիությունն արտաքին շուկաներին: Ու կրկին՝ արտոնյալ, շահավետ պայմաններով: ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագրերի ցանց ունի Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի և Իրանի հետ։ Այն շուրջ 200 մլն բնակչությամբ ավելի քան 900 մլրդ դոլար մեծությամբ շուկա է, այդ թվում՝ հայկական ապրանքների համար։
Պատրաստության բարձր փուլում են նմանատիպ համաձայնագրերը ԱՄԷ-ի ու Ինդոնեզիայի, Մոնղոլիայի ու Եգիպտոսի հետ։
Եզրակացության փոխարեն: Բաց թողնվող օգո՞ւտ
Հարկային օրենսդրության մեջ կա «բաց թողնված օգուտ» եզրույթը: Դա վնասի մի տեսակ է, որը մարդն իր իրավունքների ոտնահարման արդյունքում է ստանում: Թերևս միայն այդպես կարելի է անվանել վերջին 10 տարում Հայաստանին անհրաժեշտ ռեսուրսներն ու հումքն արտոնյալ գներով ձեռք բերելու շահից, արտահանման տուրքերի ու սակագնային սահմանափակումների ազատությունից, աշխատանքային տեղաշարժերի ազատությունից գիտակցված հրաժարումը: Հենց այդքան ժամանակ է, ինչ մենք ԵԱՏՄ անդամ ենք:
Իսկ ԵՄ-ն, ակնհայտորեն, իր սեփական շուկան բավականաչափ ունի։ Ու բազմաթիվ են նաև միջոցները՝ հայ արտադրողներին իր շուկաներից դուրս պահելու համար։
Ահա և ստացվում է հայկական ասացվածքի պես. զանգը հեռվից է քաղցր հնչում: