Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. կառավարությունում հանդիպում կունենան
08 Ապրիլի 2025, 10:36

Պռոշյան գյուղի բնակիչները քիչ առաջ բացեցին Երևան–Աշտարակ ճանապարհը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ վաղը կառավարությունում հանդիպում կունենան:
«Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները, ցույց կտանք նաև GPS-ով տարածքը։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք. աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողները, այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ»,– ասաց ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Պռոշյան գյուղի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը: Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։