Բնակիչները բացել են Երևան-Աշտարակ ճանապարհը․ նրանք պահանջ են ներկայացրել
05 Ապրիլի 2025, 13:00

Պռոշյանի և Քասախի բնակիչները, որոնք վաղ առավոտից փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը, բանակցություններից հետո բացել են այն։
Հիշեցնենք որ նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու դեմ։
«Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, մեր պահանջը չկատարեցին, 25 համարը չպահպանվեց, պալատկեքը խփելու ենք Նիկոլի տան առաջ, ակցիաներ ենք անելու»,- հայտարարել է քաղաքացիներից մեկը: