Պռոշյանի բնակիչները կրկին փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը
08 Ապրիլի 2025, 10:00
Վաղ առավոտից Պռոշյան գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը:
«Մենք պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, որ այս տարածքը սպասարկի Երևան քաղաքի ավտոբուսը, այն պետք է հասնի մինչև Պռոշյան ու հետադարձ անի։ Մենք պայքարում ենք մեր ազատ տեղաշարժի իրավունքն ապահովելու համար։
Եթե խախտում են այդ իրավունքը, մենք էլ մյուսների տեղաշարժի իրավունքը կխախտենք ու թույլ չենք տա` գործի այս խճուղին»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։