«ՊՍԺ»-ն առաջընթաց է գրանցում Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցություններում
20 Հուլիսի 2025, 10:50
Փարիզյան «ՊՍԺ»-ն հետաքրքրված է «Կրասնոդար»-ի կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանի ձեռքբերմամբ։ Ինչպես հայտնում է «Armenie Football»-ը X-ում, ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններն արդեն թափ են հավաքել։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական գրանդի ռազմավարական խորհրդատու Լուիշ Կամպուշն անձամբ է վարում բանակցությունները՝ ձգտելով տրանսֆերն ավարտել արդեն այս ամառ։