Պսկովի ֆիլհարմոնիայի 80-ամյակի հոբելյանական թատերաշրջանի բացումը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին

06 Սեպտեմբերի 2023, 20:29

Մշակույթ

Պսկովի մարզային ֆիլհարմոնիայի 80-ամյակի հոբելյանական թատերաշրջանի բացումը նվիրված է հայ և խորհրդային ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:

Օrbilet.ru-ի փոխանցմամբ՝ միջոցառման բացմանը ելույթ կունենա Պսկովի մարզի նահանգապետի սիմֆոնիկ նվագախումբը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Կիրիլ Կրավցովը։

Գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժորը կլինի Ալեքսեյ Ռեպնիկովը: