Պյատիգորսկ քաղաքի տոնին հայ համայնքը հյուրերին դիմավորել է ազգային պարերով

13 Սեպտեմբերի 2023, 19:20

Մշակույթ

Ռուսական Պյատիգորսկ առողջարանային քաղաքը նշել է ծննդյան 243-ամյակը։ Պյատիգորսկի հայ համայնքի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ քաղաքի օրվա տոնակատարությանը ներկայացվել են հայկական ավանդական պարեր, ազգային ուտեստներ, երաժշտական ​​խմբերի կատարումներ։

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են քաղաքի ղեկավար Դմիտրի Վորոշիլովը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատվավոր հյուրեր։