Պյատիգորսկի «Արև» կրթական կենտրոնում նշվել է Մայրության և գեղեցկության տոնը
09 Ապրիլի 2025, 11:10
Պյատիգորսկի հայ համայնքի «Արև» կրթական կենտրոնում տեղի է ունեցել բաց դաս՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Այս մասին հայտնում է համայնքի տելեգրամյան ալիքը։
«Կենտրոնի պատանի սաները շնորհավորել են իրենց մայրերին և տատիկներին: Տոնական ծրագիրը հագեցած էր վառ համարներով. երեխաները կարդացել են բանաստեղծություններ, կատարել պարեր, ինչպես նաև պատրաստել տեսաուղերձ»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է տարվա ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի Ավետումը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: