Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները ամանորյա մրցաշարում գրավել են առաջին տեղերը

26 Դեկտեմբերի 2023, 08:37

Սպորտ

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գորյաչևոդսկի գյուղի Օլիմպիական պահեստային մարզադպրոցում անցկացված ամանորյա մրցաշարում Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի սաներ Դավիթ Գևորգյանը և Մարտիկ Ադիլխանյանը գրավել են առաջին տեղերը։

Այս մասին հայտնում է «Պյատիգորսկի հայ համայնք» տելեգրամյան ալիքը։

Հաղթող մարզիչը Սերգեյ Գրիգորյանն է։