Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել

05 Փետրվարի 2024, 18:51

Սպորտ

Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի սաները՝ Դավիթ Գևորգյանը (1-ին տեղ) և Սամվել Սարգսյանը (2-րդ տեղ), երկու մրցանակային տեղ են զբաղեցրել նոր մարզական տարվա մեկնարկին նվիրված Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի բռնցքամարտի բաց մրցաշարում (15-16 տարեկան պատանիների առաջնություն): Այս մասին հայտնում է «Պյատիգորսկի հայ համայնք» տելեգրամյան ալիքը։

Մարզիկների մարզիչն է Սերգեյ Գրիգորյանը։

Հիմա եթերում