Պյատիգորսկի հայ համայնքի «Արև» կենտրոնում սովորեցնում են հայերեն և հայոց պատմություն

05 Մարտի 2024, 09:08

Կրթություն

Պյատիգորսկի հայ համայնքի «Արև» կրթական կենտրոնում դասավանդում են հայոց լեզու և հայոց պատմություն։ Այս մասին տեղեկանում ենք համայնքի կայքից։

«Մայրենի լեզվի ուսուցումը և սեփական ժողովրդի պատմության իմացությունը կարևոր է յուրաքանչյուր հայի համար։ Հայաստանի պատմության ուսումնասիրությունը ձեր առջեւ կբացի բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր հնագույն քաղաքակրթությունների, ճարտարապետության և արվեստի հուշարձանների, ինչպես նաևհայ ժողովրդի յուրահատուկ ավանդույթների և սովորույթների մասին»,- ասվում է համայնքի տարածած հաղորդագրության մեջ:

Կենտրոնում երեխաներին սովորեցնում են գրել, կարդալ և ազատ խոսել հայերեն: Նրանք բացառիկ հնարավորություն ունեն հայերեն սովորել բոլորովին անվճար։