Պյատիգորսկի հայ համայնքը Ազգային միասնության օրվան նվիրված միջոցառմանը ներկայացրել է Հայաստանի մշակույթը
04 Նոյեմբերի 2024, 12:00
Պյատիգորսկի տնտեսագիտության և նորարարական տեխնոլոգիաների քոլեջում տեղի է ունեցել Ռուսաստանի ազգային միասնության օրվան նվիրված միջոցառում։
Միջոցառմանը ներկա է եղել հայ համայնքի խորհրդի փոխնախագահ Ալբերտ Մխիթարյանցը, որը կարևորել է Ռուսաստանում ապրող բոլոր ժողովուրդների ավանդույթների և արժեքների պահպանումը:
Քոլեջի ուսանողներն ու համայնքի ներկայացուցիչները պատրաստել էին աշխույժ ծրագիր, որտեղ ներկայացրել են Հայաստանի մշակույթը. կատարել են ժողովրդական երգեր ու պարեր, ներկաներին ներկայացրել են ազգային ավանդական ուտեստներն ու արհեստները: