Պյատիգորսկի հայ համայնքը մասնակցել է բարեգործական տոնավաճառին
06 Հոկտեմբերի 2025, 23:20
Հոկտեմբերի 4-ին Պյատիգորսկի Մ. Յու. Լերմոնտովի անվան դպրոցում տեղի է ունեցել բարեգործական տոնավաճառ «Традиции живой нити» խորագրով։ Յուրաքանչյուր դասարան ներկայացրել է տարբեր հանրապետություններ և ժողովուրդներ՝ ցուցադրելով մշակութային բազմազանությունն ու ավանդույթները։
Տոնին ներկայացվել է նաև Հայաստանը։ Տոնակատարության ծրագրում եղել են ազգային տաղավարներ, ժողովրդական երաժշտություն, ատրակցիոններ, դիմահարդարման արվեստ, վարպետության դասեր և այլն։ Միջոցառմանը մասնակցել է Պյատիգորսկի հայ համայնքի նախագահ Դմիտրի Մարգարյանը։

