Պյատիգորսկի հայ համայնքի «Արև» կրթական կենտրոնում երեխաները սովորել են պատրաստել հայկական ավանդական ղափամա ուտեստը:
Պյատիգորսկի հայ համայնքի տելեգրամյան ալիքը ուշագրավ տեսանյութ է հրապարակել միջոցառումից:
Շեֆ-խոհարարի դերում հանդես է եկել կենտրոնի դասախոս Սիլվա Սանամյանը: