Պյատիգորսկի մարզադպրոցի հայ սաները մեդալներ են նվաճել բռնցքամարտի մրցաշարում

30 Մայիսի 2023, 17:17

Հայեր

Պյատիգորսկում կայացել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վալերի Էնտալցևի հիշատակին նվիրված բռնցքամարտի երկրամասային մրցաշարը:

Մրցումներին մասնակցել են մարզիկներ Ստավրոպոլից, Դաղստանից, Ինգուշեթիայից, Հյուսիսային Օսիայից, Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունից, Կարաչա-Չերքեզի Հանրապետությունից, Դոնի Ռոստովից, Կրասնոդարից և Տուապսեից:

Թիվ 2 մարզադպրոցի սաները տպավորիչ արդյունքներ են գրանցել: Մաքսիմ Պողոսյանը նվաճել է ոսկե մեդալ, Դավիթ Քյուրքչյանն ու Դանիել Գրիգորյանը գրավել են արծաթը: