Պյատիգորսկում անցկացվել է «Հայկական ավանդը Մեծ հաղթանակում» կլոր սեղան
13 Ապրիլի 2025, 13:00

Պյատիգորսկի պետական համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել կլոր սեղան՝ «Հայկական ավանդը Մեծ հաղթանակում» թեմայով: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Պյատիգորսկի հայկական համայնքը։
Միջոցառմանը մասնակցել են հայ համայնքի նախագահ Դմիտրի Մարգարյանը և երիտասարդական կազմակերպության անդամները: Կլոր սեղանի մասնակիցները լսել են զեկույցներ, որոնք ներկայացրել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում անգնահատելի ներդրում ունեցած հայ մարշալների սխրանքները: Զեկույցներում խոսվել է նրանց կյանքի և գործունեության, մարտում ցուցաբերած խիզախության և անձնվիրության մասին:
Միջոցառման ընթացքում ներկաները խոսել են նաև պատմական հիշողությունը պահպանելու և այն ապագա սերունդներին փոխանցելու կարևորության մասին։