Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Պյատիգորսկում
25 Ապրիլի 2025, 14:12
Պյատիգորսկի հայ համայնքը կազմակերպել է հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Միջոցառումը սկսվել է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում մատուցված պատարագով, որտեղ հավաքվածները հարգել են անմեղ զոհերի հիշատակը և աղոթք բարձրացրել նրանց հոգիների համար։
Պատարագի ավարտին տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ, որի ընթացքում կարևորվել է այդ ողբերգության հիշատակի պահպանումը գալիք սերունդների համար։ Միջոցառումներն ավարտվել են ծառատունկով։
Կազմակերպվել է նաև կլոր սեղան, որի մասնակիցները քննարկել են ցեղասպանությանը հանգեցրած պատճառները, ինչպես նաև դրա ավերիչ հետևանքները հայ մշակույթի, պատմության և ժողովրդագրության վրա: