Պյատիգորսկում հայոց լեզվին նվիրված միջոցառում կանցկացվի
21 Փետրվարի 2024, 19:23
Փետրվարի 24-ին Պյատիգորսկի հայ համայնքում տեղի կունենա մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Այս մասին հայտնում է համայնքի տելեգրամյան ալիքը։
Միջոցառումը կազմակերպել է «Արև» կրթական կենտրոնը:
Նշենք, որ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, 2000 թվականի փետրվարի 21-ից և նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների, գործածության աջակցման օր։
Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) Հայաստանում նշվում է 2005 թվականից։