Պյատիգորսկում կբացվի «Սերգեյ Փարաջանով. Հավերժական թռիչք» ցուցահանդեսը

15 Մայիսի 2025, 18:10

Մշակույթ

Մայիսի 15-ին Մ. Յու. Լերմոնտովի արգելոց-թանգարանում կբացվի Վ.Ի.Դալի անվան Ռուս գրականության պատմության պետական ​​թանգարանի հիմնադրամների՝ «Սերգեյ Փարաջանով. Հավերժական թռիչք» ցուցահանդեսը։

Գլխավոր նպատակը, որն իրենց առջև դրել են ցուցահանդեսի ստեղծողները, Սերգեյ Փարաջանովի՝ Վերածննդի դարաշրջանի մարդու բազմակողմանի պոլիֆոնիկ արվեստն արտացոլելն է, մարդ, ով խախտում է ցանկացած կանոն և չի տեղավորվում որևէ, այդ թվում՝ ազգային սահմանի մեջ։

Ցուցահանդեսին ներկայացվել են նկարազարդումներ, նամակներ, սցենարի սևագրեր, պաստառներ, լուսանկարներ և շատ ավելին։

Հիմա եթերում