Պյատիգորսկում ստեղծվել է «Արև» մշակութային նոր կենտրոնը

25 Հոկտեմբերի 2024, 11:50

Մշակույթ

Պյատիգորսկում տեղի է ունեցել «Արև» մշակութային նոր կենտրոնի կառուցման հանդիսավոր օծումը: Այս մասին հայտնում է «Պյատիգորսկի հայկական համայնք» տելեգրամյան ալիքը։

«Կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է քաղաքի հայ համայնքի համար։ Այն կդառնա ազգային մշակույթի, ավանդույթների և լեզվի պահպանման ու զարգացման վայր, ստեղծագործելու և հաղորդակցվելու հարթակ, մի վայր, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա շոշափել հայ ժողովրդի հարուստ ժառանգությունը:

Կենտրոնի կառուցման օծումը ոչ միայն շինարարական աշխատանքների սկիզբն է, այլև միասնության, սեփական մշակույթին նվիրվածության և Պյատիգորսկի հայ համայնքի բարգավաճման հույսի խորհրդանիշ է», — ասվում է հաղորդագրության մեջ: