«Փյունիկ»-ը փայլուն հաղթանակ է տարել «Դյոր»-ի նկատմամբ
24 Հուլիսի 2025, 22:50
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է հունգարական «Դյորին»։
Երևանյան ակումբին հաջողվել է առաջինը բացել հանդիպման հաշիվը խաղի 22-րդ րոպեին: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Նուբիսին:
Երկրորդ կեսում «Փյունիկ»-ին հաջողվել է զարգացնել հաջողությունն ու երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցել է Կուլիկովը:
Մրցակցին հաջողվել է միայն կրճատել հաշվի տարբերությունը: 78-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Միլկովիչը:
«Փյունիկ»-«Դյոր»՝ 2:1: Թիմերի երկրորդ հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: