«Փյունիկի» ակադեմիայից 7 ֆուտբոլիստ կմասնակցի Հայաստանում կայանալիք ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին

02 Մայիսի 2025, 22:00

Սպորտ

«Փյունիկի» ակադեմիայից Դանիել Գևորգյանը, Արտյոմ Շեկիկյանը, Սարգիս Աղայանը, Վահագն Եղյանը, Նարեկ Ավետիսյանը, Արեն Սարգսյանը և Գևորգ Մալխասյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին: Այս մասին սոցցանցում հայտնում է «Փյունիկի» ակադեմիան։