«Փյունիկ»-ը հաղթեց «Օրդաբասի»-ին և դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ փուլ

15 Օգոստոսի 2024, 22:25

Սպորտ

Երևանի «Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասի»-ին և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2:0 հաշվով՝ դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Պատասխան խաղի միակ գոլը հանդիպման 66-րդ րոպեին հեղինակել է «Փյունիկ»-ի նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ղազախստանի չեմպիոնի նկատմամբ (1-0)։ Այդ խաղում ևս միակ գոլը հեղինակել էր Օտուբանջոն: