«Փյունիկը» հաղթել է «Սամտրեդիային»

02 Հուլիսի 2023, 12:30

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» եվրագավաթային մրցաշրջանի մեկնարկից առաջ մեկնել է Վրաստան եւ 9-օրյա հավաքի ծրագրով անցկացրել առաջին ստուգողական հանդիպումը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 4:0 հաշվով հաղթել է «Սամտրեդիային»։ Դուբլի հեղինակ է դարձել Թաոֆիք Ջիբրիլը, աչքի են ընկել նաեւ Արտակ Դաշյանը եւ Դավիդ Դավիդյանը։

«Փյունիկը» Վրաստանում կանցկացնի եւս երկու ստուգողական հանդիպում: