Փյունիկը պայմանագիր է ստորագրել Դավիթ Դավիդյանի հետ
25 Հունիսի 2023, 10:19
Կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը ու «Փյունիկ ՖԱ»-ն պայմանագիր են ստորագրել մինչև 2025 թվականը այն բանից հետո, երբ նրա պայմանագիրը ռուսական «Խիմկիի» հետ մոտեցել է ավարտին: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Դավիդյանը «Փյունիկին» էր միացել վարձակալական հիմունքներով 2022 թվականի հուլիսին: Դավիթը աստիճանաբար ամրապնդվել է թիմի հիմնական կազմում ու առաջին անգամ հրավիրել Հայաստանի ազգային հավաքական` մարտ ամսին նորամուտը նշելով Կիպրոսի հետ ընկերական խաղում:
««Փյունիկն» ինձ համար ընտանիքի նման է, ուրախ եմ պայմանագրիս երկարաձգման համար: Առաջին նպատակը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հայտնվելն է, իսկ հետո, գալիք մրցաշրջանում կփորձեմ օգնել թիմին նաև առաջնությունում առաջին տեղը զբաղեցնել»,-նշել է Դավիդյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
Ավարտված 2022/23 մրցաշրջանում նա երևանյան թիմի կազմում մասնակցել է 31 խաղի` աչքի ընկնելով մեկական գոլով ու գոլային փոխանցմամբ: