ՔԱՀԱՄ-ի մարզախաղերի ավարտով մեկնարկել են ՀՄԸՄ-ի Նավասարդյան 47-րդ մարզախաղերը
19 Մարտի 2024, 22:00
Գլենդելի համայնքային քոլեջի մարզադաշտում մարտի 17-ին տեղի է ունեցեել ՀՄԸՄ Արևմտյան շրջանի ՔԱՀԱՄ-ի՝ Կալիֆորնիայի աշակերտական 38-րդ մարզախաղերի հանդիսավոր փակումը: Հանդիսությանը մասնակցել են Կալիֆորնիայի հայկական դպրոցներից հարյուրավոր աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:
Հանդիսավոր միջոցառումը Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Թորգոմ սրբազանի անունից ողջունել և օրհնել է Տեր Մովսես Շանանակյանը: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ թեթև ատլետիկայի, վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի մրցումներում այս տարի, աշակերտները նոր նվաճումներ են արձանագրել:
ՀՄԸՄ-ի Արևմտյան շրջանի ատենապես Պիեր Մանուկյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, վարժարանների տնօրեններին , աշակերտներին, ծնողներին և մարզիչներին։ Դեմիրճեան վարժարանների գլխավոր տեսուչ Դավիթ Ղուկասյանն էլ կարևորել է երիտասարդների ֆիզիկական դաստիարակության անհրաժեշտությունը։
ՔԱՀԱՄ-ի մարզախաղերի ավարտին ազդարարվել է ՀՄԸՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանի ամենասպասված և կարևոր միջոցառման՝ Նավասարդյան խաղերի մեկնարկի մասին։ ԱՄՆ-ի և Հայաստանի օրհներգների ներքո, 46-րդ խաղերի կրակով վառվել է 47-րդ Նավասարդյան խաղերի ջահը։
Տողանցքն առաջնորդում էին հաշմադամ մարզիկ երեխաների ՀՄԸՄ-ի «Հրաշք» խումբը Լոս Անջելեսում ավարտված ՀՄԸՄ- ՔԱՀԱՄ-ի մարզախաղերի էստաֆետը փոխանցվեց ՀՄԸՄ-ի Նավասարդյան 47-րդ մարզախաղերին: Առաջիկա ամիսներին հազարավոր հայ մարզիկներ կմրցեն «առողջ մարմնում, առողջ ոգի» նշանաբաի ներքո: