«Քաջ Նազարը» դարձել է Պերմի «Կամրջի մոտ» թատրոնի հոբելյանական սեզոնի մարգարիտը
22 Հունիսի 2024, 19:45
Պերմի «Կամրջի մոտ» թատրոնն իր հյուրախաղերը սկսել է Մոսկվայում՝ «Քաջ Նազար» հայկական հեքիաթի բեմադրության պրեմիերայով:
Ռեժիսոր Սերգեյ Ֆեդոտովի հեղինակային թատրոնը երեք անգամ նոմինանտ է և Ռուսաստանի ազգային «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր, արտասահմանյան փառատոների 45 Գրան պրիի դափնեկիր, ըստ Forbes ամսագրի վարկանիշի՝ Ռուսաստանի լավագույն թատրոնների տասնյակում է:
Պերմի «Կամրջի մոտ» թատրոնը գոյություն ունի արդեն 35 տարի և մեծն Թումանյանի «Քաջ Նազար» ներկայացումը դարձել է հոբելյանական թատերաշրջանի մարգարիտը: Ներկայացումը պայծառ ու ուրախ է ստացվել իր ժողովրդական կրակոտ պարերով:
Ներկայացման դերասանական կազմում միակ հայը Քաջ Նազարի գլխավոր դերակատար Էդմոն Սահադյանն է: Թատրոնը բավական երկար ճանապարհ է անցել՝ վերստեղծելու հայկական ազգային յուրահատուկ կոլորիտն ու մթնոլորտը բեմում: