Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է Մոսկվայում
04 Նոյեմբերի 2024, 09:20
Մոսկվայում տեղադրվել է գեներալ-նահանգապետ և մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի և Մեծ դքսուհի Ելիզավետա Ֆյոդորովնա Ռոմանովի հուշարձանը։
Հուշարձանը տեղադրվել է Տրետյակովսկայա մետրոյի կայարանից ոչ հեռու՝ Մարֆո-Մարիինյան ողորմության վանքի մոտակայքում, որը հիմնադրել է արքայադուստր Ելիզավետա Ֆեոդորովնան։ Հուշարձանի քանդակագործն ու հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է։
Գեորգի Ֆրանգուլյանը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ է, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ 1973 թվականից, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1986թ.) և «Բարեկամության» (2019թ.) շքանշաններով: