Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը կստեղծի ցարական ընտանիքի անդամներ Սերգեյ Ռոմանովի և Ելիզավետա Ֆյոդորովնայի հուշարձանը

15 Օգոստոսի 2024, 01:00

Մշակույթ

Մոսկվայի «Տրետյակովսկայա» մետրոյի հարակից հրապարակում կտեղադրվի Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի հինգերորդ որդու՝ արքայազն Սերգեյ Ռոմանովի և նրա կնոջ՝ Ելիզավետա Ֆյոդորովնայի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի թոռնուհու և կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնայի քրոջ հուշարձանը:

Հուշարձանի ստեղծողը Գեորգի Ֆրանգուլյանն է, Արբատում Բուլատ Օկուջավայի, Բոլշայա Պիրոգովսկայայում Միխայիլ Բուլգակովի և Դմիտրի Շոստակովիչի հուշարձանի հեղինակը։

Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը «Ելիսավետինսկո-Սերգիևսկո լուսավորչական հասարակություն» հիմնադրամն է։ Աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա վերջին: