Գեորգի Ֆրանգուլյանի և Ռազմիկ Մուրադյանի աշխատանքները ՝ «Տարվա ստեղծագործություն» ցուցահանդեսին

26 Հոկտեմբերի 2023, 09:32

Մշակույթ

«Տարվա ստեղծագործություն» խորագրով ցուցահանդեսը հոկտեմբերի 24-ից բաց է Ռուսաստանի արվեստի ակադեմիայում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արվեստի ակադեմիայի կայքից:

Ցուցադրված են Ռուսաստանի Դաշնության առաջատար վարպետների՝ ավելի քան 40 գործեր, որոնք 2023 թվականին են ստեղծվել: Դրանց թվում են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսներ Գեորգի Ֆրանգուլյանի և Ռազմիկ Մուրադյանի ստեղծագործությունները։

«Այս աշխատանքները հնարավորություն են տալիս բացահայտել ժամանակակից քանդակագործության զարգացման հիմնական ուղղությունները, ձևավորման առանձնահատկությունները, կոմպոզիցիոն կառուցվածքը: Ցուցահանդեսը բացահայտում է մեր ժամանակների արվեստի միտումների բազմազանությունը և հիանալի հնարավորություն է տեսնելու քանդակագործության մեծագույն վարպետների աշխատանքները»,- նշել են կազմակերպիչները։